Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Դիվերսիոն ներթափանցման փորձ

Դիվերսիոն ներթափանցման փորձ
29.02.2024 | 23:01

Ինձ հասած տեղեկությունների համաձայն գիշերը դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել Սոթքի հանքավայրում, ըստ աղբյուրի ազեռները դեռևս 2020 թ. նոյեմբերին կապիտուլյանտի կողմից հանձնված հանքավայրի հատվածից, ստորգետնյա ճանապարհներով փորձել են ներթափանցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված, սակայն արժանացել են մեր տղաների ակտիվ դիմադրությանը, բարեբախտաբար զոհ կամ վիրավոր չունենք, թշնամու մասին տեղեկությունների չեմ տիրապետում։

Ըստ նույն խոսակցությունների, հանքի աշխատակիցներին և դիրքապահներին խիստ զգուշացված է դեպքի մասին արտահոսք չանել, իսկ աղմուկ բարձրանալու դեպքում էլ ասել, որ ազեռները խմած օդ են կրակել:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3032

Մեկնաբանություններ